Գազի սպառման ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այս տարվա 9 ամիսներին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 7 մլն 536.9 հզ. տոննա: Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները 12.1 տոկոսով ավելացել են, երկաթուղային բեռնափոխադրումները՝ նվազել 19.2 տոկոսով, օդայինը՝ 19.8:

Ուշագրավ է, որ մայրուղային-խողովակաշարայինը բեռնափոխադրումները նվազել են 1.4 տոկոսով: Տվյալ դեպքում խոսքը գազի փոխադրման մասին է: Այսինքն՝ ըստ ԱՎԾ-ի՝ այս տարի, անցած տարվա համեմատ, քիչ գազ է սպառվել:




Լրահոս