Գերմանիայում մայրուղին արգելափակվել է գարեջրի հազարավոր շշերի պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ քանակությամբ գարեջրի շշերը ժամանակավորապես արգելափակել են Գերմանիայի հյուսիսային հատվածի մայրուղին Հանովերից ոչ հեռու: Դեպքի պատճառ է դարձել երկու բեռնատարների բախումը, որոնցից մեկը ալկոհոլային խմիչք էր տեղափոխում. փոխանցում է The Local-ը:

Բեռնատարներից մեկի վարորդը հորանջելու ժամանակ բախվել է դիմացից ընթացող բեռնատարին: Դեպքի հետևանքով զոհեր չկան: Անմեղ վարորդը վնասվածքներ է ստացել:

ԱԻ ծառայության աշխատակիցներին մի քանի ժամ է անհրաժեշտ եղել, որպեսզի մաքրեն մայրուղին գարեջրի շշերից: Ոստիկանությունում չեն պարզաբանել խմիչքների հետագա ճակատագիրը, սակայն ենթադրում են, որ այն, հավանաբար, այլևս վաճառքի չի հանվի:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս