Արմավիրի մարզում ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում ավազակային հարձակման դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին ArmLur.am-t տեղեկանում է Քննչական կոմիտեից:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան: Անհայտ անձինք մտել են գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել, ապա՝ կապկպել տան բնակիչներին, որից հետո՝ թալանել տունը և դիմել փախուստի:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ նոյեմբերի 4-ին լույս 5-ի գիշերը Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղում ավազակային հարձակում է եղել: ArmLur.am-ը ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ անհայտ անձինք մտել են գյուղի տներից մեկը, ծեծի ենթարկել տարեց ամուսիններին, թալանել տունը, ապա դիմել փախուստի: Այս պահին ճշտվում են հասցված վնասները եւ դեպքի հանգամանքները: Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:




Լրահոս