Հենրիխ Մխիթարյանը` «Բորուսիա» – «Գաբալա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Whoscored.com-ը ներկայացրել է Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականն ադրբեջանական «Գաբալա»-ի դեմ Եվրոպայի լիգայի 4-րդ տուրի խաղում:

Մխիթարյանը 5 հարված է կատարել դարպասի ուղղությամբ, 3 հարված՝ դարպասին: Հենրիխը կատարել է 59 փոխանցում` 89.8% ճշգրտությամբ:  Մխիթարյանը կանոնները խախտել է 2 անգամ, 1 անգամ հայտնվել է խաղից դուրս վիճակում, իսկ նրա դեմ պայքարում երկու անգամ են խախտել կանոնները:

Մխիթարյանը ստացել է ամենաբարձր գնահատականը՝ 10: Հայ ֆուտբոլիստը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:




Լրահոս