
Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը, գոլային փոխանցում կատարելով «Տոտենհեմ»-ի դեմ Անգլիայի առաջնության 12-րդ տուրի խաղում, սահմանել է ռեկորդ:
Օզիլը դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը Պրեմյեր լիգայում գոլային փոխանցման հեղինակ է դառնում 6 խաղում անընդմեջ: Գերմանիայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն այդ արդյունավետ շարքը սկսել է «Լեսթեր»-ի դեմ սեպտեմբերին կայացած խաղում: Ընդ որում, դա Օզիլի 10-րդ գոլային փոխանցումն էր վերջին 11 խաղում: