Ցմահ դատապարտյալը, կոմայից դուրս չգալով, մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, «Էրեբունի» ԲԿ-ում կոմայի մեջ ընկնելուց հետո գիտակցության չգալով՝ մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված Կարեն Բոյաջյանը: Մեր տեղեկությունը հաստատեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կարեն Բոյաջյանը 1992թ. դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5 կետով և 177 -րդ հոդվածի 2 մասի 2-րդ և 3-րդ կետերով:

Հիշեցնենք, որ երեկ «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է ցմահ ազատազրկման դատապարտված և 20 տարվա ազատազրկումից հետո հոկտեմբերի 22-ին դատարանի որոշմամբ պատժի հետագա կրումից ազատված, Արցախյան ազատամարտի մասնակից, 2-րդ կարգի հաշմանդամ Սողոմոն Քոչարյանը:




Լրահոս