ArmLur.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հոկտեմբերի 28-ի գիշերը ոստիկանության Արարատի մարզային վարչությունից Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացուհի և հայտնել, որ 1967 թ. ծնված Մարտիկ Խ.-ն գրավ է դրել 1960 թ. ծնված Վաչիկ Բ.-ի տունը, իսկ նրա եղբայրը` 1969 թ. ծնված Հրաչիկ Խ.-ն, ծեծի է ենթարկել տանտիրոջը, ով կոտրվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, և նրա բաճկոնի վրա էլ կան բռնության հետքեր:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Վաչիկ Բ.-ն բացատրություն է տվել, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ազատավան գյուղի վերջնամասում Հրաչիկ Խ.-ի հետ զրույցի ժամանակ իր արյան ճնշումը բարձրացել է, որի ժամանակ հավասարակշռությունը կորցնելով` վայր է ընկել գետնին և ստացել վնասվածք:
Նշանակվել էր ԴԲՓ:
Նոյեմբերի 9-ին պարզվել է, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Ազատավան գյուղի դաշտում, Հրաչիկ Խ.-ն ձեռքերով հարվածել է Վաչիկ Բ.-ի գլխին` պատճառելով վնասվածքներ:
Հետաքննությունը շարունակվում է: