Պետք է «Այո» ասել «հանուն հավի ու մսի, դոկտորական կալբասի, հանուն պեսոկ ու ձեթի, տասը հազար մանեթի». «ՉԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանրապետականները հեռուստատեսությամբ ցուցադրել են մի երգ, որտեղ, մասնավորապես, այսպիսի բառեր կան. «այո ասենք առաջընթացին, աղ ու հացին… հանուն կյանքի վերելքի, հանուն հողի ու բերքի» եւ այլն:

«ՉԻ» – Լավ է, իհարկե, որ հանրապետականները կոչ են անում «այո» ասել հանուն աղի ու հացի, բայց մեր տեղեկություններով՝ այդ երգը բավականին հիասթափեցրել է ընտրողներին:
Համենայնդեպս՝ նրանք պարենային ապրանքների ավելի լայն ցուցակ էին ակնկալում եւ հույս ունեին, որ հանրապետականներն իրենց կոչ կանեն «այո» ասել «հանուն հավի ու մսի, դոկտորական կալբասի, հանուն պեսոկ ու ձեթի, տասը հազար մանեթի…» եւ այլն:

Ինչեւէ: Կարծում ենք՝ այս օրինակը վարակիչ կդառնա, եւ առաջիկա օրերին «ոչ»-ի ճակատը նույնպես տեսահոլովակ կցուցադրի, որտես հստակ ուղերձ կհղի ընտրողներին, թե ինչու պիտի «ոչ» ասել հանրաքվեին: Օրինակ՝ «ընդդեմ սերժիկ-Սաշիկի, որբի մաշված կոշիկի, ընդդեմ տեռոր ու վախի, ընդդեմ Շմայս ու Թոխմախի, որ գալիքում ազգային տեղ չմնա Լիսկային» եւ այսպես շաորունակ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս