Երգչուհի Լուսինե Աղաբեկյանը դեռ անցած տարի «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ շուտով ռեժիսոր Արամայիս Հայրապետյանի հետ միասին կներկայացնի «Հիմա» երգի տեսահոլովակը: Լուսինեն նաեւ հավելել էր, որ տեսահոլովակը «Ջումանջի» խաղի մոտիվներով է, դրա համար էլ երկարատեւ աշխատանքներ են տարվել մինչ նկարահանումը: Ավելին, երգչուհու խոսքով՝ տեսահոլովակի վրա ծախսվել է 50.000 ԱՄՆ դոլար:
Հեռուստադիտողը սպասեց, սպասեց, բայց դեռ անցած տարի խոստացված տեսահոլովակն այդպես էլ չհայտնվեց էկրաններին: Երգչուհու տված բացատրության համաձայն՝ տեսահոլովակի պրեմիերան այսքան ձգձգվել է` պայմանավորված եղանակային փոփոխություններով: Այդ պատճառով էլ անցյալ տարի իրենք չեն հասցրել ավարտել նկարահանումները: Այս պահի դրությամբ թանկարժեք տեսահոլովակի մեծ մասն արդեն նկարահանված ու մոնտաժված է, մնացել են ընդամենը մեկ նկարահանման օր եւ գրաֆիկական որոշ աշխատանքներ:
Բոլոր նրանք, ովքեր սպասում են Լ. Աղաբեկյանի տեսահոլովակին, պետք է մի քիչ էլ սպասեն: Երգչուհու համոզմամբ՝ այն 2-3 ամսից կներկայացվի հանրության դատին:
«ՀԱՄԵՍՏ» ԾԱԽՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ