Գևորգ Կոստանյանն ու Յու. Չայկան ստորագրել են միջգերատեսչական համագործակցության ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գ. Կոստանյանն ու Յու. Չայկան ստորագրել են 2015-2017թթ. միջգերատեսչական համագործակցության ծրագիր
Դատախազների միջազգային ասոցիացիայի Կենտրոնական, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի պետությունների 7-րդ տարածաշրջանային կոնֆերանսի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի հետ: Երկու երկրների գլխավոր դատախազները ստորագրել են ՌԴ գլխավոր դատախազության և ՀՀ գլխավոր դատախազության միջև 2015-2017թթ համագործակցության ծրագիր:
Փաստաթղթով նախատեսվում է երկու երկրների դատախազության աշխատակիցների ակտիվ համագործակցություն՝ մասնագիտական որակի բարձրացմանն ուղված մի շարք միջոցառումների իրականացում:

Նախատեսվում է անցկացնել «Կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության նկատմամբ դատախազական վերահսկողության կազմակերպում և իրականացում, կոռուպցիոն իրավախախտումների կանխարգելում և կոռուպցիայի հակազդման օրենսդրության վերլուծություն» թեմայով փորձի փոխանակում, համատեղ ծրագրերի մշակում:
2016թ.-ին, առաջնահերթ են քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու հարցերը, ինչպես նաև «Մարդկանց առևտրի և անօրինական միգրացիայի փաստերի հիման վրա հարուցված քրեական գործերի նկատմամբ դատախազական վերահսկողության վերաբերյալ փորձի փոխանակումը:

Իսկ 2017թ.-ին՝ ուշադրության կենտրոնում են լինելու տեխնոլոգիաների միջոցով կատարված հանցագործությունների դեմ պայքարում իրավապահ մարմինների գործունեության նկատմամբ դատախազական վերահսկողությանը, ինչպես նաև «դատավարության հատուկ կարգով դատական պրակտիկայի կիրառման վերլուծությանը » վերաբերող թեմաները:
Բացի այդ կողմերը պայմանավորվել են փոխանակել գիտական հրատարակություններ, ինչպես նաև Ռուսասատանի Դաշնության դատախազության և Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ ուսումնական նյութեր:

Գ. Կոստանյանն ու Յու. Չայկան վստահություն են հայտնել, որ տարածաշրջանային կոնֆերանսի որոշումների իրականացման և այլ միջազգային ֆորումների համատեղ աշխատանքները կմոտեցնեն իրենց դիրքորոշումը, կամրապնդեն փոխըմբռնումը և կնպաստեն օրենքի գերակայության սկզբունքի առավել արդյունավետ կիրառմանը, իսկ ստորագրված համագործակցության ծրագիրը կբարձրացնի դատախազների առջև դրված առաջադրանքների իրականացմանն ուղղված գործունեության արդյունավետությունը:




Լրահոս