Սյունիքի մարզի 7 ուսուցիչներ արժանացել են մրցանակների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների ու դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015թ. հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

Այն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով:

Սյունիքի մարզից այս տարի մրցույթին մասնակցել է 11 ուսուցիչ, որից 7-ն է արժանացել մրցանակի: Առաջին մրցանակի արժանացած ուսուցիչ այս տարի մարզում չկա: Երկրորդ մրցանակի է արժանացել Սիսիանի ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Ռուզաննա Խաչատրյանը, երրորդ մրցանակի՝ Սիսիանի N5 հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գոհար Հայրապետյանը, Կապանի N5 հիմնական դպրոցի «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը, Գորիսի N3 հիմնական դպրոցի դասվար Ժասմեն Խուրշուդյանը:

Խրախուսական մրցանակի են արժանացել Աճանանի միջնակարգ դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մանուշակ Դավթյանը, Կապանի N9 ավագ դպրոցի «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Նունե Ջհանգիրյանը, Սիսիանի N5 հիմնական դպրոցի դասվար Անժելա Մանուկյանը:
Մրցանակային տեղ զբաղեցրած ուսուցիչները ստացան դրամական պարգև, իսկ խրախուսական մրցանակի արժանացածները՝ գրքեր:




Լրահոս