Ստեփանակերտի օդանավակայանը կարող է օգնել Ռուսաստանին «Իսլամական պետության» դեմ պայքարում. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, նոյեմբերի 12-ին Մոսկվա քաղաքում` «Ռեգնում» լրատվական գործակալության կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի ասուլիսը, որին ներկա են եղել ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

ԼՂ նախագահն իր ելույթի ընթացքում ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնությունն առանձնակի տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքականության օրակարգում, որն իր մեջ ներառում է պատմական, մշակութային, աշխարհաքաղաքական և մարդկային հարաբերությունների լայն շրջանակ: Ապա նախագահը հավելել է, որ Արցախը պատրաստ է մասնակցել միջազգային տերորիզմի դեմ պայքարին, և մասնավորապես օգնել Ռուսաստանին Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում:

«Այն բանից հետո, երբ գործարկվի Ստեփանակերտի միջազգային օդանավակայանը, Ղարաբաղը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել այդ ենթակառուցվածքի օգտագործման հարցերը»,-հավելել է Արցախի նախագահը:

Բ. Սահակյանը համոզմունք է հայտնել, որ Ստեփանակերտի օդանավակայնն իր տեխնիկական պատրաստվածությամբ չի զիջելու «Շերեմետևոյի» և «Զվարթնոցի» միջազզգային օդանավակայաններին:




Լրահոս