Եթե անգամ դուք շատ բարի ու մեծահոգի մարդ եք, կան իրեր, որոնք երբեք պետք չէ ինչ-որ մեկի հետ կիսել: Դա այնքան տարրական է, որ անգամ դրա մասին ասել պետք չէ: Սակայն մի’ զարմացեք, եթե կարդալով այս նյութը` մի փոքր ամաչեք:
Մաքրել ատամները նույն խոզանակով
Հիշեք այդպիսի շռայլության դրսևորումները շատ լուրջ հանգամանքի կարող են բերել:
Ձեռքի օճառ
Դուք կարծում եք՝ օճառն ինքնամաքրվո՞ւմ է: Ցավոք ոչ: Յուրաքանչյուր օգտագործումից հետո օճառի կտորը ծածկվում է միկրոօրգանիզմներով՝ սկսած անվնաս մանրէներից մինչև լուրջ վիրուսներ:
Սրբիչ
Սրբիչից տհաճ հո՞տ է գալիս: Դա իրականում բակտերիաների ու սնկերի հոտն է: Սրբիչն օգնում է մանրէների տարածմանը, հատկապես եթե այն կախված է խոնավ վայրում։
Լոգանքի սպունգ
Լոգանքի սպունգը երբեք չի հասցնում լավ չորանալ։ Սնկերն ու վիրուսները դրա ծալքերում իրենց զգում են ինչպես տանն ու հանգիստ աճում ու բազմանում։
Ածելիներ
Եթե անգամ դուք դուրս գալուց վայրկյաններ առաջ նկատել եք մազեր ձեր ոտքերին, պետք չէ հաստատ օգտվել ուրիշի ածելիներից: Ածելիի միջոցով կարող են բակտերիաներ փոխանցվել, ինչի հետևանքով կարող եք ինչ-որ վիրուսով վարակվել: Հատկապես կան այնպիսի մարդիկ, որոնց մաշկը շատ վարակակիր է:
Մկրատ
Անգամ, եթե թվում է, որ երկուսն էլ առողջ եղունգներ ունեն, մկրատ կիսելը վատ գաղափար է:
Նրբենուլի
Եթե դուք ընկերուհուց խնդրում եք նրբունելին՝ մի քանի ավելորդ մազեր հեռացնելու համար, դա սարսափելի չէ (եթե, իհարկե, այն ակնհայտորեն կեղտոտ չէ)։
Սակայն եթե դուք օտարի նրբունելին օգտագործելիս անզգուշաբար վնասեք ձեզ և արյուն հոսի, ապա այդ անմեղ գործիքը կարող է դառնալ արյան միջոցով տարածվող լուրջ հիվանդության աղբյուր։
Այն ամենը, ինչ պահվում է տարրայում. ցանկացած կրեմ, վազելին
Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկը դրա մեջ մտցնում է իր մատը, նոր բակտերիաները տարածվում են ողջ տարրայում, և այդ կերպ հայտնվում հաջորդ օգտագործողի մարմնի կամ դեմքի վրա։
Մազահեռացման սարք` քթի համար
Միայն այն, որ այդ գործիքն ինչ-որ մեկն արդեն օգտագործել է, և դու էլ պիտի օգտագործես, արդեն զզվելի է: Սակայն դա նաև վտանգավոր է: Բակտերիաները շատ հեշտությամբ տարածվում են:
Մազ կտրելու գործիք
Պետք է վստահ լինել, որ այն լավ ախտահանված է, հետո նոր` օգտագործել:
Հակաքրտինքային միջոցներ
Իհարկե, դա ինքնին տհաճ է։ Սակայն ավելի վատ է այն, որ հակաքրտինքային միջոցների վարակված գլխիկները կարող են լուրջ ինֆեկցիա առաջացնել, եթե հայտնվեն սափրելուց հետո մնացած աննկատ վերքերի վրա։
Բալզամ շուրթերի համար
Գերպեսի վիրուսը, որը ցրտի արդյունքում է առաջանում, շատ հեշտությամբ կարող է բալզամի միջոցով անցնել ուրիշին:
Պեմզա
Պեմզայի միջոցով կարող են բորբոսներ առաջանալ, որն էլ իր հերթին կարող է հանգեցնել գորտնուկների ի հայտ գալուն:
Ատամի մածուկ
Իհարկե, դա այնքան սարսափելի չէ, որքան նույն խոզանակն օգտագործելը, սակայն մածուկը կիսելը ևս կարող է վտանգավոր լինել: Իհարկե, այն դեպքում, երբ դուք այն կպցնում եք խոզանակին: Բակտերիաները հավաքվում են մածուկի տուփի վրա, ապա հայտնվում մյուս օգտագործողի խոզանակին։
Ականջօղեր
Երբ դուք ընկերուհուց ականջօղեր եք խնդրում, համոզվեք, որ դրանք մաքուր են, իսկ ավելի լավ է ամեն դեպքում մաքրեք սպիրտով: Քիչ չեն դեպքերը, երբ այդ կերպ վարակիչ հիվանդություն է փոխանցվում։
Հողաթափեր ցնցուղի համար
Որքան էլ զարմանալի է, սակայն հողաթափերը շատ անձնական իր են համարվում: Դրանք նույնպես վիրուսի տարածման միջոց են, քանի որ գործ ունենք մերկ մաշկի հետ: Ուրիշի հողաթափերը կրելով` հնարավոր է սնկային հիվանդություններ ձեռք բերել:
Ականջակալներ
Այո, դուրս գալ տնից և գիտակցել, որ ականջակալները տանն ես մոռացել, ողբերգություն է: Սակայն պետք չէ շտապել և օգտվել ընկերոջ ականջակալից: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց նույնպես բակտերիաներ են տարածում: Եթե շատ շտապ անհրաժեշտ է, ապա գոնե ականջակալները մաքրեք բամբակյա փայտիկով: