Համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին մասնակցել է 24 000 մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 14 ին մայրաքաղաքում անցկացված համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 24000 մարդ: Սանմաքրման աշխատանքների ընթացքում օգտագործվել է 141 միավոր մեքենասարքավորում: Աղբավայրեր է տեղափոխվել 270 տոննա աղբ:

Աշնանային համաքաղաքային ծառատունկի օրը վարչական բոլոր շրջաններում տնկվել է 8 հազար թուփ, ևս 7000-ը տնկվել էր նախօրդած օրերին, իսկ ընդհանուր ցուցանիշը մինչ 2015թ. աշնանային ծառատունկի ավարտը կհասնի 20000-ի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս