Բեքհեմը Ռոնալդուին խորհուրդ է տվել վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմն իսպանական ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին խորհուրդ է տվել վերադառնալ «Մանչեսթեր Յունայթեդ»:

«Ինքս մեծ հաճույքով «Մանչեսթեր Յունայթեդ» կվերադառնայի, սակայն նման հնարավորություն չեմ ունեցել: Կրիշտիանուին սիրում են Մանչեսթերում, նա մեծ հաջողությունների է հասել այնտեղ և ապացուցել, որ շատ աշխատասեր է»,- նշել է Բեքհեմը:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն անգլիական ակումբի կազմում հանդես է եկել 2003-2009 թվականներին, որից հետո «Ռեալ» է տեղափոխվել այն ժամանակ ռեկորդային՝ 94 մլն ֆունտի դիմաց:




Լրահոս