Լոնդոնում մեկնարկել է տղամարդկանց թենիսի տարվա Ամփոփիչ մրցաշարը: Առաջին խաղում աշխարհի առաջին թենիսիստ Նովակ Ջոկովիչը հանդիպել է 8-րդ վարկանիշն ունեցող Կեյ Նիսիկորիի հետ:
Հանդիպումն ամբողջությամբ անցել է Ջոկովիչի առավելությամբ և ավարտվել է նրա 6:1, 6:1 հաշվով ջախջախիչ հաղթանակով: Մրցավեճը տևել է 1 ժամ 6 րոպե: