«Ռեալ»-ը ցանկանում է վերադարձնել Մորատային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ը ցանկանում է վերադարձնել հարձակվող Ալվարո Մորատային, ով այժմ հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուս»-ում։ Այս մասին հայտարարել է իսպանացի ֆուտբոլիստի գործակալ Էռնեստո Բրոնցետին։

«Ռեալ»-ը մտադիր է վերադարձնել Մորատային, բայց ամեն ինչ կախված է ֆուտբոլիստի ցանկությունից։ «Ռեալ»-ը սկսում է հրավիրել երիտասարդ խաղացողների, իսկ Մորատան այս համատեքստում հետաքրքիր խաղացող է»,- նշել է գործակալը:

Հավելենք, որ «Ռեալ»-ը Մորատայի տրանսֆերը «Յուվենտուս»-ին էր վաճառել 2014թ․՝ 22 մլն եվրոյի դիմաց։




Լրահոս