ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ shamshyan.com-ի

Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին մարդիկ պարբերաբար լցրել են մեծ քանակի կենցաղային աղբ, որի հետեւանքով ստեղծվել է աղբի բուրգ: Վայոց Ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը Վայքից Եղեգնաձոր ամեն օր՝ վաղ առավոտյան, այցելում է աշխատանքի եւ չի էլ նկատում ճանապարհի կենտրոնում գոյացած աղբի մեծաքանակ զանգվածը, որը երկար չմաքրվելուց հետո կարող է դառնալ խոլերայի օջախ:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես 75 տարեկան եմ եւ ստանում եմ կենսաթոշակ բանկային քարտի միջոցով: Վերջերս ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց, որի համաձայն՝ ամեն տարի պետք է թոշակ ստացողները ներկայանան բանկ, որպեսզի կատարվի նույնականացում՝ ստուգելու համար թոշակ ստացողն արդյո՞ք հենց նույն մարդն է, թե ոչ: Այս պահին ես ապրում եմ աղջկաս տանը: Տեղեկացա, որ պահանջում են ներկայանալ բանկ, որպեսզի իրենք համոզվեն՝ արդյո՞ք թոշակ ստանում եմ, թե ոչ: Մտադիր եմ եւս մի քանի ամիս բնակվել աղջկաս տանը, բայց չգիտեմ՝ այս պարագայում ի՞նչ կարող եմ անել: Խնդրում եմ ասեք՝ թոշակառուի ինքնությունը պարզելու որեւէ այլ մեթոդ չկա՞: Ի՞նչ անեմ:

Սիրարփի Հայրապետյան (75 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. (Սկիզբը՝ նախորդ համարում) Նշված 12-ամսյա ժամկետը բաց թողնելու դեպքում օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ կենսաթոշակ վճարելը վերսկսվում է դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն գրավոր դիմումը եւ անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ: Ընդ որում, կենսաթոշակի վճարումը կատարվում է սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով՝ չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար հիմք համարվող տեղեկատվությունն ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:
Ելնելով վերոգրյալից՝ Ս. Հայրապետյանի կենսաթոշակի վճարումը կշարունակվի՝ բանկ ներկայանալու եւ հայտարարությունը ստորագրելու մասին բանկից տեղեկատվություն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե նա բանկ ներկայանա կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում: Այդ ժամկետից հետո կենսաթոշակ վճարելը վերսկսելու համար նա պետք է անձամբ ներկայանա կենսաթոշակ նշանակող ստորաբաժնում եւ ներկայացնի համապատասխան դիմում: Այս դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը կվճարվի դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կենսաթոշակը նաեւ վճարվում է կենսաթոշակառուի տված եւ նոտարի վավերացրած լիազորագրով, եթե լիազորագրով կենսաթոշակ վճարելու մասին գրավոր դիմումը եւ լիազորագիրը ներկայացվում են կենսաթոշակ նշանակող ստորաբաժնում:

 

 

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ է արդյոք քաղաքացիական ծառայողը 63 տարին լրանալու եւ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում տարիքային կենսաթոշակի իրավունք ունենալ եւ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել:

Տիգրան Հայրապետյան (64 տարեկան, տեսուչ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ 63 տարին լրանալու եւ 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում քաղաքացիական ծառայողը տարիքային կենսաթոշակի իրավունք ունի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարող է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնել՝ մինչեւ 65 տարին լրանալը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը՝
ա) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ. բ) դատական կարգով զրկվել է քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից. գ) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը եւ լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը. դ) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ. ե) խուսափել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից:




Լրահոս