Անձնավորել պետք չի, ժողովրդի կարծիքն է. սյունեցի պատգամավորը` Սուրիկ Խաչատրյանի ազդեցության մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես բոլոր մարզերում, այնպես էլ Սյունիքում և’ կողմ կա, և’ դեմ: Ինչքան հիմնավորում եք, այնքան «այո»-ներն ավելի շատանում են: Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քարոզարշավին` այս մասին նշեց սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ, այնուամենայնիվ, դեկտեմբերի 6-ին Սյունիքում ավելի շատ կողմ ձայներ կլինեն: Դիտարկմանը` այդ ձայներն ապահովելուն կնպաստի նաև մարզպետ Սուրիկ Խաչատրյա՞նը, Կարապետյանը պատասխանեց. «Չէի ասում, որ դա անձի հետ կապված է: Մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է, միշտ էլ իրենց կարծիքն արտահայտել են: Դա անձնավորել պետք չի, դա ժողովրդի կարծիքն  է, անձնավորության հետ կապ չունի»:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս