Սպանվել է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպանվել է Փարիզի ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդը: Այս մասին, ինչպես փոխանցում է Reuters-ը, հայտարարել է Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսը:

Ոստիկանության կողմից ահաբեկչի ոչնչացման օպերացիան տեղի է ունեցել նոյեմբերի 18-ին Փարիզի Սեն-Դենի արվարձանում հատուկ գործողությունների ընթացքում:

Նախօրեին Սեն-Դենիում անցկացված հատուկ գործողություների ընթացքում 3 ահաբեկիչ էր չեզոքացվել, որոնցից մեկը՝ մահապարտ կինը, հասցրել էր պայթեցնել ինքն իրեն: Բոլորը ներգրավված են եղել Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչություններին: Եվս 7 ահաբեկիչ բերման է ենթարկվել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս