Փարիզի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 130-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 130-ի. մահացել է ծանր վիրավորներից մեկը, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով BFM հեռուստաալիքին:

Ահաբեկչությունների ընթացքում վիրավորվել է 350 մարդ, նրանցից շատերը հրազենային վնասվածքներ են ստացել:

Վիրավորներից մի քանիսը տուժել են մեծ քանակությամբ արյան կորստի պատճառով, քանի որ նրանց անմիջապես օգնություն չի ցուցաբերվել, մինչ ոստիկանները չեն սկսել «Բատակլան» թատորնում հարձակումն ու չեն ոչնչացրել ահաբեկիչներին, որոնք գերի են վերցրել մարդկանց:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս