Նոր Զելանդիայում ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Զելանդիայում վթարի ենթարկված ուղղաթիռի 6 ուղևորներն ու օդաչուն զոհվել են, փոխանցում է РИА Новости-ն:

Alpine Adventures ավիաընկերության ներկայացուցիչները հաստատել են ուղղաթիռի պատկանելիությունը, սակայն հրաժարվել են մեկնաբանություններ թողնել: Իշխանությունները դեպքի հարցով հետաքննություն են անցկացնում:

Վթարի պատճառը դեռևս չի հաստատվել: Ուղղաթիռը կարող էր կործանվել ուժգին ամպամածության հետևանքով վատ տեսանելիության պատճառով:

Ինչպես հայտնում է NZherald պորտալը, որոնողափրկարարական օպերացիայի անդամները հասել են վթարի վայր, սակայն ողջ մնացածներ չեն գտել: Որոնողափրկարարական աշխատանքներին խոչընդոտում են անձրևային եղանակն ու վատ տեսանելիությունը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս