Յուրաքանչյուր ավտոսիրողի երազանքն ու լեգենդը. բոլոր ժամանակների ամենաթանկարժեք Ferrari-ները (տեսանյութեր)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ferrari-ն պարզապես ամենուրանցանելի և էլիտար ավտոմեքենաների բրենդ չէ, այն յուրաքանչյուր ավտոսիրողի համար լեգենդ և երազանք է: Իսկ «Формула 1» ներկայացումն առանց ավտոմրցույթների ակտիվ մասնակից Scuderia Ferrari-ի անցկացնելը պարզապես անհնար է: Ferrari- բրենդն իր ծագման համար պարտական է Էնցո Ֆերրարիին (Enzo Ferrari), մարդ, ով սովորական ճակատագիր չի ունեցել, մարդ, ով ապացուցել է, որ երազանքներն իրականանում են:

2016-ferrari-488gtb-inline3-photo-659685-s-original

Ferrari-ի սեփականատեր Fiat Chrysler Automobiles-ը իտալական արտադրանքից վաճառել է ակցիայի 10 տոկոսը՝  IPO-ի շրջանակներում: Դրանք գնահատվել են վերին սանդղակով՝ յուրաքանչյուրը 52 դոլար: Արդյունքում Fiat Chrysler Automobiles կազմակերպությունը ստացել է 893 միլիոն դոլար, իսկ Ferrari-ին գնահատվել է 9,8 միլիարդ դոլար, գրում է Wall Street Journal:

d67d39691babd637a31fbb7bf36cdcfc

Ferrari-ին համեմատաբար քիչ քանակությամբ ավտոմեքենաներ է արտադրում: Տարեկան թողարկվում է մոտ 7 հազար ավտոմեքենա: Կազմակերպությունը մշտապես առաջարկը բարձր մակարդակի վրա է պահում: Նման քաղաքականությունը խոչընդոտում է Ferrari-ի՝ որպես բացառիկ ավտոմեքենայի բարձր վարկանիշը: Ferrari-ն արդեն վաղուց գրավում է բարձր դիրքեր ամենաթանկարժեք ավտոմեքենաների հավաքածուում:

Հարկ է նկատել, որ Ferrari-ի ընդհանուր արժեքը 2 մլրդ դոլար արժե: Ներկայացնում ենք ամենաթանկարժեք Ferrari-ները:

1. Ferrari 250 GTO. Թողարկման տարեթիվը՝ 1962: Համարը՝ 3851GT: Վաճառվել է 2014-ի օգոստոսյան աճուրդի ժամանակ՝ 38,1 մլն դոլարով:

2. Ferrari NART Spyder. Թողարկման տարեթիվ՝ 1967: Համարը՝ 10709: Վաճառվել է 2013-ի օգոստոսի աճուրդի ժամանակ՝  27,5 մլն դոլարով:

3. Ferrari 275 GTB/C Speciale. Թողարկման տարեթիվը՝ 1964: Համարը՝ 06701: Վաճառվել է 2014-ի օգոստոսի աճուրդի ժամանակ՝ 26,4 մլն դոլարով:

4. Ferrari 250 GT SWB California Spider. Թողարկման տարեթիվը՝ 1961: Համարը՝ 2935 GT: Վաճառվել է 2015-ի փետրվարյան աճուրդի ժամանակ՝  18,5 մլն դոլարով:

5. Ferrari 375-Plus Spider Competizione. Թողարկման տարեթիվը՝ 1954: Համարը՝ 0384: Վաճառվել է աճուրդով 18,4 մլն դոլարով:

6. 1957 Ferrari 250 Testa Rossa. Թողարկման տարեթիվը՝ 1957: Համարը՝ 0666TR: Վաճառվել է աճուրդով 16,4 մլն դոլարով:

7. Ferrari 250 GT SWB California Spider. Թողարկման տարեթիվը՝ 1961: Համարը՝ 2903 GT: Վաճառվել է 15,2 մլն դոլարով:

8. Ferrari 250 LM. Թողարկման տարեթիվը՝ 1964: Համարը՝ 6107: Վաճառվել է 14,3 մլն դոլարով՝ աճուրդով:

9. 1953 Ferrari 340/375 MM Berlinetta Competizione. Թողարկման տարեթիվը՝ 1953: Համարը՝  0320AM: Վաճառվել է 12,8 մլն դոլարով՝ աճուրդով:

10. Ferrari 250 Testa Rossa. Թողարկման տարեթիվը՝ 1957: Համարը՝  0714TR: Վաճառվել է 12,4 մլն դոլարով աճուրդով:




Լրահոս