Հետախուզվող կնոջը հայտնաբերեցին ԼՂՀ Քաշաթաղի շրջանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 21-ին, ժամը 2.20-ին, ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկ գյուղում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Վարդիթեր Շ.-ին, ով նոյեմբերի 10-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով դատական նիստին ներկայանալուց խուսափելու համար:




Լրահոս