Վրաերթ Երեվան-Մեղրի ճանապարհին, տուժածը մահացել է հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մերսեդես” մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդը ապրիլի 15-ին՝ ժամը 18.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել դեռևս անձը չպարզված քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից, տուժածը հիվանդանոցում նույն օրը՝ ժամը 23.45-ին, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն:




Լրահոս