Газета.ru-ն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային ժողովին ուղղված ուղերձից հատվածներ է մեջբերում:
Իր ելույթի ժամանակ ՌԴ նախագահն անդրադարձել է ռուսական Սու-24-ի կործանման դեպքին:
«Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք դա արեցին: Ցանկացած խնդիր բոլորովին այլ կերպ կարելի էր լուծել: Մենք պատրաստ ենք համագործակցել Թուրքիայի հետ: Եվ միայն Ալլահը գիտի, թե ինչու նրանք դա արեցին»,-ասել է Պուտինը:
Նա նաև հավելել է, որ, հավանաբար, Ալլահը որոշել է պատժել Թուրքիայի ղեկավարությանը՝ զրկելով վերջինիս առողջ դատողությունից:
«Մենք դեռ բազմիցս կհիշեցնենք նրանց այդ մասին, և նրանք բազմիցս կզղջան իրենց արարքի համար: Մենք գիտենք, թե ինչ է պետք անել»,-հավելել է Պուտինը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան