Գերմանիան հրաժարվում է ռազմական դաշինք ստեղծել Ռուսաստանի հետ իսլամիստների դեմ պայքարում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի կառավարությունը բացառում է իսլամիստների դեմ պայքարում Ռուսաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու հավանականությունը. փոխանցում է РИА Новости-ն:

Այս մասին Spiegel-ի հետ հարցազրույցում հայտարարել է ԳՖՀ կանցլերի գերատեսչության ղեկավար Պետեր Ալտմայերը: «Ռուսաստանի հետ մենք կլոր սեղանի շուրջ կհավաքվենք Վիեննայում: Կքննարկենք սիրիական ճգնաժամի կարգավորումը: Սակայն մենք չենք համագործակցի Ռուսաստանի հետ իսլամիստների դեմ պայքարի համար»,-հայտարարել է նա:

Ալտմայերի խոսքով՝ ո՛չ Գերմանիան, ո՛չ ԵՄ-ն չեն աջակցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին կամ նրան համատարիմ զորքերին:

Հիշեցնենք, որ նախօրեին Բունդեսթագը հավանություն էր տվել Սիրիայում իսլամիստների դեմ գերմանացի զինծառայողների մասնակցության: Կողմ է քվեարկել 445 պատգամավոր 598 ներկա գտնվողներից, դեմ՝ 146-ը: 7 պատգամավոր ձեռնպահ է մնացել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս