Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) որդիների արկածների հետևանքնե՞րն է կրում. նախկին պատգամավորը՝ միջադեպի կիզակետում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ուշ երեկոյան Զվարթնոց գյուղում ծեծկռտուք է տեղի ունեցել: Գյուղի բնակիչներն ArmLur.am-ին պատմեցին, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին (Ճոյտ) ինչ-որ անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել: Մեր զրուցակիցների փոխանցմամբ՝ գյուղում լուրեր են շրջանառվում, որ նշված անձինք ավտոմեքենաներով փակել են նախկին պատգամավորի ճանապարհը, ապա սկսել ծեծի ենթարկել նրան: Թե որքանով են այս տեղեկությունները համապատասխանում իրականությանը, դեռևս հայտնի չէ, սակայն գյուղացիների խոսքով՝ միջադեպը կապված է Ճոյտի որդիների հետ:

Ինչպես հայտնի է, դեռևս այս տարվա սկզբներին, երբ Հակոբ Հակոբյանը կալանավորված էր, որդիները` Արմեն և Արայիկ Հակոբյանները, փետրվարի 6-ին առևանգել էին իրենց հորը պատկանող «Ուրախ և Տխուր» ՍՊԸ տնօրեն Ռոբերտ Ղազարյանին, նախկին տնօրեն Թոռնիկ Գևորգյանին և հաշվապահ Հերիքնազ Ակունցին և որոշ ժամանակ նրանց պատանդի կարգավիճակում պահել Աբովյան քաղաքի ինչ-որ բնակարանում:

Իսկ այս դեպքից 4 օր առաջ` փետրվարի 2-ին, Հակոբ Հակոբյանը ձերբակալվել էր, ընդ որում, նրա ձերբակալումը մասնավորապես պայմանավորված է «Ուրախ և տխուր» ՍՊԸ գործունեության հետ: Շրջանառվող լուրերի համաձայն՝ առևանգվողներն այս օրերին որոշել են վրեժ լուծել:

Հակոբ Հակոբյանից դեռևս մեկնաբանություններ ստանալ չհաջողվեց:




Լրահոս