![](https://armlur.am/wp-content/uploads/2015/12/2490529993cf5548ffe0662d4aa3b77c__660x370.jpg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ է հրաման արձակել կործանել ռուսական Սու-24 ռազմական ինքնաթիռը: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ը:
Ընդ որում, աղբյուրի տեղեկությունների համաձայն` թուրք առաջնորդը նման հրաման է արձակել դեռևս հոկտեմբերին: «ՌԴ ռազմատիեզերական ուժերի` ինքնաթիռի վրա հարձակումը նախատեսված էր իրականացնել հոկտեմբերի սկզբին, երբ մեկնարկեց «Իսլամական պետության» դեմ օդային օպերացիան»,-ասվում է WikiLeaks-ի տարածած հայտարարության մեջ:
Իր վարկածում WikiLeaks-ը վկայակոչում է թուրք ինսայդեր Ֆուաթ Ավնիին, ում Թուրքիայի Ջուլիան Ասանժ են անվանում: Վերջինս բազմիցս գաղտնազերծել է Էրդողանի պլանները:
Նշվում է, որ Անկարայում Ֆուաթ Ավնիի՝ թվիթերում կատարած հրապարակումներին հետևում են շատերը, քանի որ դրանք իրականանալու հակում ունեն:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան