Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Սանտի Կասորլան ենթարկվել է ծնկի վիրահատության:
Daily Mail-ը հայտնում է, որ վիրահատությունը հաջող է անցել, իսկ նրա վերականգնման համար կպահանջվի մոտ 4 ամիս։ Հիշեցնենք, որ Կասորլան վնասվածք էր ստացել «Նորվիչի» դեմ Պրեմյեր լիգայի 14-րդ տուրի խաղում, սակայն մնացել էր խաղադաշտում, քանի որ «Արսենալն» արդեն կատարել էր 3 փոփոխություն։