Սանկտ Պետերբուրգում նավի վրա պայթյունի հետևանքով մեկ մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սանկտ Պետերբուրգում «Հյուսիսային նավաշինարան»-ի տարածքում նավի վրա պայթյունի հետևանքով կա մեկ զոհ և 6 տուժած, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով քաղաքային ԱԻՆ ղեկավարի ներկայացուցչի հայտարարությանը:

Նախնական տեղեկությունների համաձայն` պայթյունը տեղի է ունեցել արտասահմանյան նավի վրա:

Փոխանցվում է, որ այն պատկանում էր Ալժիրի հանրապետությանը:

Ավելի ուշ ՌԴ ՔԿ-ն Սանկտ Պետերբուրգում նավի վրա պայթյունի փաստով քրեական գործ է հարուցել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս