
«Սելտա»-ի հարձակվող Նոլիտոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնի «Արսենալ»-ում: Daily Mail-ի տեղեկությունների համաձայն՝ լոնդոնյան ակումբը 19 մլն եվրո է առաջարկում հարձակվողի տրանսֆերի դիմաց:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ 29-ամյա հարձակվողը կարող է «Բարսելոնա» տեղափոխվել, որի սան է հանդիսանում: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Նոլիտոն 14 հանդիպում է անցկացրել, 8 գոլ է խփել և գոլային 5 փոխանցում կատարել: