Մեսութ Օզիլը` նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլը դարձել է անգլիական Պրեմյեր լիգայի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստը` երկրպագուների կարծիքով. հայտնում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միությունը:

Նշվում է, որ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը, ով 1 ամսում մասնակցել է 3 խաղի, դարձել 2գոլային փոխանցման և մեկ գոլի հեղինակ, այդ մրցանակին արժանացել է երկրպագուների քվեարկության շնորհիվ:

Ընդհանուր առմամբ` այս մրցաշրջանում Օզիլն Անգլիայի Պրեմյեր լիգայում մասնակցել է14 խաղի, դարձել երկու գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:




Լրահոս