Ով է պետական դավաճանության մեջ մեղադրվող զինծառայողը. նա ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապ է հաստատել համացանցի միջոցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է ArmLur.am-ը, ընթացիկ տարվա դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է պահեստազորի մայոր 38-ամյա Գարիկ Մարությանը: Նա, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

Հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, Գ. Մարությանին առաջադրվել է մեղադրանք պետական դավաճանության համար: Կատարվում է նախաքննություն:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գարիկ Մարությանը Հայթաղ գյուղի բնակիչ է, վերջերս է այնտեղ տեղափոխվել կնոջ և երեխաների հետ: Նա երկու անչափահաս որդի ունի՝ 8 և 6 տարեկան: Երկար տարիներ զինվորական ծառայություն է իրականացրել: Օրերս նրա բնակարանում խուզարկություն է իրայանացվել. թե ինչ է հայտնաբերվել բնակարանում, դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ Մարությանի հարազատները չեն հավատում, որ նա այս պատմության հետ որևէ կապ ունի: Նրա կինը համագյուղացիներին ասել է, թե իր ամուսինը մոտ օրերս պետք է տուն վերադառնա:




Լրահոս