«Միլան»-ը կփորձի ձեռք բերել Ադրիանոյին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Միլան»-ը մտադիր է ձմռանը ձեռք բերել կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Ադրիանո Կորեային:

El Mundo Deportivo-ն հայտնում է, որ միլանյան ակումբը պատրաստ է բրազիլացու համար 4 միլիոն եվրո վճարել: Պարբերականը նշում է, որ «Բարսելոնա»-ն թիմում կպահի Ադրիանոյին և կմերժի «Միլան»-ի առաջարկը:

Ընթացիկ մրցաշրջանում Ադրիանոն 6 հանդիպում է անցկացրել` դառնալով 1 գոլի հեղինակ:




Լրահոս