Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը բջջային հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում առաջինն է՝ իրականացված ներդրումների ծավալով: Տեղեկատվության հիմքում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահանջով բջջային օպերատորների հրապարակած տվյալներն են՝ ներառյալ իրականացրած ներդրումները: Դրանք ընդգրկում են 2013 թ.-ի առաջին եռամսյակից մինչև 2015թ.-ի երրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածը:
Նշված ժամանակահատվածում ՎիվաՍել-ՄՏՍ-ը 28,1 միլիարդ դրամի ներդրում է իրականացրել, ինչը կազմում է բջջային հաղորդակցության ոլորտի բոլոր ընկերությունների կողմից կատարված 50 միլիարդ դրամի համախառն ներդրումների ծավալի ամենախոշոր մասնաբաժինը՝ 55,8%-ը:
Գործունեության առաջին իսկ օրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ին հաջողվել է ձեռք բերել հասարակության վստահությունը՝ ապահովելով ցանցի ամենալայն ծածկույթ, նորարար ծառայություններ և տեխնոլոգիաներ, հուսալիություն, գնի և որակի լավագույն հարաբերակցություն, բաժանորդների սպասարկման բարձր որակ, օրինակելի գործարար էթիկա, ինչպես նաև իրականացնելով լայնամասշտաբ սոցիալական ներդրումներ և այլն:
ՎիվաՍել-ՄՏՍ…Դու գիտես, որ կարող ես: