![](https://armlur.am/wp-content/uploads/2015/06/henrikh-mkhitaryan.jpg)
Գերմանական Kickerի վարկածով, Գերմանիայի առաջնության առաջին շրջանի լավագույն խաղացողը Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստան է, ում միջին գնահատականը 2.38 է:
Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2.50 գնահատականով երկրորդ տեղում է: Հայ ֆուտբոլիստին քիչ է զիջում Մյունխենի «Բավարիա»-ի գերմանացի առաջատար Տոմաս Մյուլերը՝ 2.53: