Արդա Թուրանը մերժել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Արդա Թուրանը նախորդ մրցաշրջանի ընթացքում հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիական ակումբն առաջարկ էր արել 28-ամյա ֆուտբոլիստին, երբ նա դեռ հանդես էր գալիս Մադրիդի «Ատլետիկոյում»:

«Նախորդ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդն» առաջարկ կատարեց Թուրանի տրանսֆերի շուրջ: Բայց «Ատլետիկոն» չէր ցանկանում բաց թողնել նրան: Իսկ ես արդեն բանակցություններ էի վարում «Բարսելոնա»-ի հետ, բայց այդ մասին ոչ ոք չգիտեր»,- նշել է գործակալը:




Լրահոս