Հայ հեծանվորդները՝ միջազգային մրցաշարերի մրցանակակիրներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ սպորտի և երտասարդության հարցերի նախարարության մասնագիտացված մարզադպրոցի հեծանվորդները անցած շաբաթ հանդես եկան Իրանում և Լեհաստանում զուգահեռաբար անցկացված միջազգային մրցաշարերում:
Ասիական լիգայի բաց առաջնությունում, 100 մետր միջանկյալ վերջնագծով խմբային մրցավազքում, երրորդ տեղը գրավեց երևանցի Էդվարդ Մաթոսյանը (առաջին և երկրորդ տեղերին արժանացան համապատասխանաբար Իրանի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները):
Վարշավայում իրար հաջորդած երկու մրցումներում հաջող քննություն բռնեց վերը նշած մարզադպրոցի պատվիրակ Հովհաննես Հովհաննիսյանը: Նա երրորդն էր հրապարակային՚ երեք կիլոմետր հետապնդումով մրցավազքում, որտեղ վարպետի նորմայից բավականին բարձր արդյունք ցույց տվեց: Շնորհալի երևանցին հաջողությունը զարգացրեց Լեհաստանի երիտասարդական բաց առաջնությունում: Վարշավայում, 68 կմ խճուղային հեծանվավազքի կրիտերիում մրցաձևում, տանտիրոջից հետո, Հովհաննեսը գրավեց երկրորդ տեղը: Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Ռուսաստանի ներկայացուցիչը:
Վաստակավոր մարզիչ Ալբերտ Սոլոյանն ասաց, որ մայիսի 10–ին կմեկնարկի Հայաստանի առաջնությունը) տարիքային երեք խմբով): Այն կրելու է ընտրական բնույթ: Լավագույն պատանիները իրավունք կստանան մասնակցելու Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում հուլիսի 13 –ին մեկնարկելիք պատանեկան օլիմպիական փառատոնին, իսկ միջին և ավագ տարիքի երիտասարդները Հայաստանը կներկայացնեն Եվրոպայի առաջնությունում, տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:




Լրահոս