ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 29-ին «ԳԱԼԱ»-ի լրագրող Փայլակ Ֆահրադյանը համացանցում հանդես եկավ մի առաջարկությամբ, որին շուրջ 30 լրատվամիջոց է միացել:
Հայտարարությունում նշված է. «Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանը ապրիլի 29-ին  վճռեց մերժել «Ժողովուրդ» օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի հայցն ընդդեմ «X գրուպ»-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի: «Ժողովուրդ»-ը Խաչիկ Խաչատրյանից պահանջում էր ընդամենը ներողություն խնդրել՝ լրագրողին վիրավորելու՝ «պրաստիտուտկա» անվանելու համար: Սակայն դատավորն իր կայացրած վճռով մեր՝ լրագրողների հետագա գործունեությունը ըստ էության դժվարացնում է, քանի որ այսուհետ ցանկացած գործարար կամ չինովնիկ կարող է վստահ լինել, որ իրեն հարց տալու համար լրագրողին կարող է հայհոյել, անպատվել ու մնալ անպատիժ: ՄԵՆՔ՝ ՆԵՐՔՈՍՏՈՐԱԳՐՅԱԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐՍ, ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ «ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ԴԵՄ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄԸ. ՍԱ ՈՉ ԱՅԼ ԻՆՉ Է՝ ՔԱՆ ՄԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՇԿԱՆԴԵԼՈՒ ՓՈՐՁ:
Դիմում ենք ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին, որպեսզի հանդես գա օրենսդրական փոփոխության առաջարկով: Անհրաժեշտ է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում տեղ գտած «հրապարակային վիրավորանք» ձեւակերպումը չտարածվի լրագրողների վրա, որպեսզի նրանց մասնագիտական գործունեության ժամանակ անհրաժեշտ հեռախոսազանգերը եւ ինֆորմացիա ճշտելու այդ ձեւը դատարանի կողմից չհամարվի «անձնական զրույց»: Հուսանք՝ գոնե այդ պարագայում դատարաններն ավելի խելամիտ կգտնվեն ու գործարարների կողմից լրագրողներին վիրավորելու փաստերը կհամարեն պատժելի արարք»:
Ստորագրահավաքին միացել են հետեւյալ լրատվամիջոցներն ու լրագրողները.
«Հրապարակ» օրաթերթ՝ Լուսինե Շահվերդյան, Սոնա Հարությունյան
«Հայկական ժամանակ» օրաթերթ՝ Տաթեւ Խաչատրյան
«168 ժամ» թերթի խմբագիր՝ Սաթիկ Սեյրանյան
«Առավոտ» օրաթերթ՝ Նունե Արեւշատյան
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթ՝ Մելանյա Ծառուկյան
«Իրատես de facto»՝ Կարմեն Դավթյան
Tert.am-ի գլխավոր խմբագիր՝ Գեւորգ Սահակյան
«Հայկական վարկած» թերթ՝ Սուրեն Սուրենյանց, Ռուզան Ավոյան
aravot.am՝ Արփինե Սիմոնյան
1in.am՝ Մարիամ Գրիգորյան, Արեն Մկրտչյան, Արաքս Մարտիրոսյան, Անուշ Ամիրբեկյան
NEWS.am՝ Արտակ Եղիազարյան, Էդվարդ Արզումանյան
«ԳԱԼԱ»՝ Քրիստինե Մկրտչյան, Նաիրա Նալբանդյան, Հերմինե Մկրտչյան, Էդուարդ Մխիթարյան, Էմմա Պալյան, Նռանե Պապոյան
Հ1 «Առաջին լրատվական ծառայություն»՝ Լեւոն Սարդարյան
Yerkir.am՝ Ագնեսա Խամոյան, Սեւակ Հակոբյան
Hayeli.am՝ Անժելա Թովմասյան
Haynews.am՝ Արմինե Գեւորգյան
«Կենտրոն» հ/ը՝ Նոնա Գրիգորյան
YerevanNews.am՝ Տիրայր Մուրադյան
emedia.am՝ Հարություն Մկրտչյան
Լուրեր.com՝ Ազա Արասխանյան, Նելլի Ավետիսյան
lorinews.com՝ Էդվարդ Արզումանյան
Hetq.am՝ Գրիշա Բալասանյան
MediaMall.am՝ Կարեն Վարդանյան
Henaran.am՝ Արմեն Դավթյան
asparez.am՝ Գայանե Սարգսյան
Noratert.am՝ Անահիտ Վարդանյան
Անկախ լրագրող՝ Լիլիթ Թադեւոսյան




Լրահոս