Բաց նամակ ոստիկանապետին` Արմեն Մարտիրոսյանի հետ կապված տեսանյութի վերաբերյալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հարգելի պրն Գասպարյան,
Լրատվամիջոցներում հայտնվել է “Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանին բերման ենթարկելու մասին մի տեսանյութ: Ակնհայտ է, որ այն նկարահանել է ոստիկանության աշխատակիցը: Սա առաջին դեպքը չէ, երբ օպերատիվ նկարահանումները հայտնվում են լրատվամիջոցների տրամադրության տակ: Խնդրում ենք տեղեկացնել.
Ի՞նչ հիմքով է ոստիկանությունը դրանք տրամադրում լրատվամիջոցներին:
Արդյոք դրանց համար ԶԼՄ-ները վճարո՞ւմ են ոստիկանությանը:
Եթե այո, խնդրում ենք մանրամասնել, թե որքա՞ն արժե ոստիկանական տեսանյութը, եւ ինչպե՞ս կարող ենք մեզ հետաքրքրող օպերատիվ նկարահանման կադրերը ձեռք բերել:
Վերջին տեսանյութում առկա է նաեւ գովազդ՝ www.MER-OJAX .com: Արդյոք գովազդատուն ոստիկանության հետ պայմանագիր կնքե՞լ է: Եթե այո, ի՞նչ պայմաններով:
Կանխավ շնորհակալություն,
“Հետք” թերթի խմբագիր՝ Էդիկ Բաղդասարյան




Լրահոս