
Անգլիայի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի Լոնդոնի «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ հանդիպմանը Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլն իր ակտիվում գոլային երկու փոխանցում է գրանցել:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Օզիլը գոլային 15 փոխանցում է կատարել: Նա առաջատար է նշված ցուցանիշով և գերազանցում է իրեն հետևողներին՝ «Էվերթոն»-ի ֆուտբոլիստ Խերարդ Դելոֆեուին և «Լեսթեր»-ի ներկայացուցիչ Ռիադ Մահրեզին, ովքեր իրենց ակտիվում գոլային 7-ական փոխանցում են գրանցել: