Սուրեն Սուրենյանցին կրկին կալանավորեցին. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Aravot.am-ի փոխանցմամբ՝ քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կալանավորվեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանի հրապարակած վճռի համաձայն՝ Սուրենյանցի խափանման միջոցը փոխվեց՝ մեկ միլիոն դրամ գրավը չեղյալ համարվեց ու նրան կալանավորեցին և ոստիկանների ուղեկցությամբ տարան Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Նշենք, որ մինչ կալանավորումը այսօրվա դատական նիստին Սուրեն Սուրենյանցը հանդես եկավ պաշտպանական ճառով ու հայտարարեց, որ դա կատարում է հանպատրաստից, քանի որ նախագահող դատավորը միայն այսօրվա նիստին է զգուշացրել իրեն, որ ինքը պետք է հանդես գա պաշտպանական ճառով, և ինքը ժամանակ չի ունեցել պատրաստվելու:

Դատավորը պնդեց, որ դեկտեմբերի 10-ի նիստին ինքն այդ մասին հայտարարել է, մինչդեռ Սուրենյանցը պնդում է, որ դա վերաբերում էր իր պաշտպանին: Սուրեն Սուրենյանցը դատական նիստերի դահլիճում հայտարարեց.

«Նարեկ Մանուկյանին՝ որպես տուժող չեմ ճանաչում: Նա անգամ գրասենյակ չի եկել: Ավելին, եթե նա գործից տեղյակ լիներ, ապա կիմանար, որ խոսքը ոչ թե Մեծ Բրիտանիայի մասին է, այլ ԱՄՆ-ի: Հետամուտ եմ լինելու, որ կեղծ մատնության համար մարդիկ պատասխանատվություն կրեն»: Այնուհետև հայտարարեց. «Ես երբեք չեմ ասել, որ մեղքի բաժին չունեմ ու մեղավոր չեմ: Բայց յուրաքանչյուր մարդ դատվում է իր կատարած արարքին համապատասխան: Գործի բացահայտումը ենթադրում է, որ եթե գործում կան մարդիկ, որոնք տուժող չեն, ապա նրանք ևս պատասխանատվություն պետք է կրեն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս