Վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 7-ին, ժամը 13.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1931 թ. ծնված Արշավիր Առաքելյանը: Նրա եղբորորդին հայտնել է, որ հորեղբայրը վնասվածքները ստացել է իրենց բակում՚ վայր ընկնելու հետևանքով:
Մայիսի 8-ին, ժամը 00.05-ին, քննչական բաժանմունք է ներկայացել 1981 թ. ծնված Արման Զ.-ն և հայտնել, որ մայիսի 7-ին, ժամը 11.00-ի սահմաններում, վարելով “ԳԱԶ-2705” մակնիշի բեռնատար ավտոմեքենան, Արշավիր Առաքելյանի տան բակում, հետընթացի ժամանակ, վրաերթի է ենթարկել նրան:
Առաքելյանը նույն օրը, ժամը 17.50-ին, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս