Ավանում դանակահարել են երկու եղբայրների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մայիսի 3-ին, ժամը 02.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում  հաղորդում էր  ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-թափանցող վերքերով Ավանի Աճառյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բուժօգնության է տեղափոխվել 21-ամյա Հակոբ Մ.-ն, իսկ նույն օրը, ժամը 03.05-ին, “բազմակի կտրած-ծակած վերքեր, ուղեղի ցնցում, ներքին արյունահոսություն” ախտորոշմամբ` նրա տարեկից եղբայրը՝ Հովհաննես Մ.-ն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ըստ բժշկի տեղեկանքի` Հակոբ եւ Հովհաննես Մ.-երը ի վիճակի չեն եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Հակոբ Մ.-ն ցուցմունք է տվել, որ մայիսի 3-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Աճառյան փողոցում եղբոր` Հովհաննեսի հետ վիճաբանության ժամանակ, 18-ամյա Գեւորգ Մ.-ն եւ 18-ամյա Արթուր Ն.-ն  դանակով հարվածել են իրենց` պատճառելով վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ Գեւորգ Մ.-ին եւ Արթուր Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս