ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԱՌԹԻՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արժանապատի՛վ հայեր
  
Արիական ծագում ունեցող անպարտելի հայ ժողովուրդը հայ ազգային-ազատագրական պայքարում ծնված արցախյան փառավոր հերոսամարտի ընթացքում  նահատակված և կենդանի հերոսների շնորհիվ ձեռք բերեց անկախ պետականություն և հիմք դրեց հայոց ազգային բանակին:
        
Հինավուրց  հայոց  ժողովրդի  պատմության հաղթական էջերում իրենց հաստատուն տեղն ունեցան  մայիսյան  փառավոր  հերոսամարտերն ու հաղթանակները`  Մայիսի 8, Մայիսի 9, Մայիսի 28…
       
“Հայոց Արծիվներ” հայրենասիրական շարժման և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ, հինավուրց հայ ժողովրդի հաղթանակած քաղաքացինե՛ր, մայիսյան փառավոր հաղթանակների տոների` ինչպես եռատոնի` Հայրենական մեծ պատերազմի  հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի,  Շուշիի ազատագրման օրվա, այնպես էլ Երկրապահի օրվա  առթիվ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն, յուրաքանչյուրիդ նորանոր ներդրումներն ու ձեռքբերումները պետականաշինության գործընթացներում, ինչպես նաև մաղթում եմ Ձեզ հայոց լեռներում ճախրող արծիվների անկոտրում ոգի:
Հարգանքով`
Կազմակերպության հիմնադիր նախագահ  
Խաչիկ    Ասրյան   
 




Լրահոս