«Արսենալ»-ը երկու ֆուտբոլիստի հետ բանակցություններ է սկսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Արսենալ»-ն արդեն բանակցություններ է սկսել թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ: The Times-ը հայտնում է, որ լոնդոնյան ակումբը ցանկանում է նոր պայմանագրեր ստորագրել Ալեքսիս Սանչեսի և Մեսութ Օզիլի հետ:

Լոնդոնյան ակումբը կարող է բարձրացնել նշված ֆուտբոլիստների աշխատավարձը՝ առաջարկելով շաբաթական 150 հազար ֆունտ: Ներկայումս Սանչեսը շաբաթական 130 հազար ֆունտ է ստանում լոնդոնյան ակումբում, իսկ Օզիլը՝ 140 հազար:




Լրահոս