Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է Խոսեպ Գվարդիոլային՝ Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին այս պահին հայտարարելու համար:
«Ինձ դուր չի գալիս այն փաստը, որ մարզիչներն այսքան շուտ են հայտարարում մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին: Դա լավ չէ առաջին հերթին թիմի համար:
Գվարդիոլան բարձրակարգ մասնագետ է: «Բավարիա»-ն հաղթել է և շարունակում է հաղթել: Բայց կարծում եմ, որ նրա հայտարարությունը կարող է հոգեբանական ճնշվածության ենթարկել ֆուտբոլիստներին»,- նշել է Վենգերը: