ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ինչ վերաբերում է թանաքանյութի խնդրին, ապա այս անգամ թանաքանյութն անցել է հատուկ փորձաքննություն: Այն ստուգվել է նաեւ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների ներկայությամբ»:

Տիգրան Մուկուչյան «Հենարան»

Ամեն անգամ էլ այդ չարաբաստիկ թանաքանյութը հատուկ փորձաքննություններ է անցնում, եւ ամեն անգամ հեռուստաշոուների հերոս Տիգրան Մուկուչյանը հայտարարում է, որ կնիքները չեն ցնդելու, չեն մաքրվելու, բայց կրկին կնիքները ցնդեցին ու մաքրվեցին: Նախագահական ընտրությունների ժամանակ էլ Մուկուչյանը նույն երգն էր երգում, սակայն արդյունքում հենց կառավարության կողմից հաստատվեց, որ կնիքների անհետացման դեպքեր եղել են: Հիմա նորից Մուկուչյանը կանգնել հայտարարում է, որ ի՞նչ անի: Մի՞թե մինչ օրս այդպես էլ չի հասկացել, որ իր խոսքերին վաղուց արդեն ոչ ոք չի հավատում:




Լրահոս