Ժողովուրդ. Ներսես Նազարյանը պնդում է, թե կապ չունի պայթած բուրգի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին վերջին շրջանում տարաբնույթ տեղեկություններ են հրապարակ նետվում: Թե դրանցից որ մասն է դառնում քննության առարկա, իսկ որ մասի վրա են իրավապահները աչք փակում, ապագան ցույց կտա: Բայց մի բան այս պահին հաստատ է. Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը հավաստիացնում է, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ բուրգի հետ:
“Ժողովուրդ” օրաթերթի հետ զրույցում Նազարյանը նշեց. “Պարզապես ծիծաղելի փորձեր են ինձ նման պատմությունների մեջ մտցնելը: Վստահեցնում եմ Ձեզ, որ դրանք հերյուրանքներ ենե: Այդ դեպքում ինչո՞ւ եք լռում, ինչո՞ւ չեք ներկայացնում Ձեր հակափաստարկները եւ ինչո՞ւ չեք մեկնաբանում Ձեզ պաշտոնանկ անելու պատճառները. “Ժողովուրդ”-ի թղթակցի այս հարցերին պարոն Նազարյանը պատասխանեց. “Ես իմ լռությամբ արհամարհում եմ սուտը: Ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա: Համբերե՛ք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը”:
Հիշեցնենք, որ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու ղեկավարվող ֆինանսական բուրգը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից եւ “պայթել”:
Շարունակությունը` “Ժողովուրդ” օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս